ChessAcademy.am

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարի փակման արարողություն

2016-07-04

Հուլիսի 4-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշար.«Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։  
Մասնակիցներին շնորհավորեցին և մրցանակներ հանձնեցին Վայոց Ձորի մարզպետ, Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ պարոն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ պարոն Հովհաննիսյանը, մրցաշարի միակ հովանավոր Գեոթիմ ընկերության ներկայացուցիչները, մրցաշարի գլխավոր կազմակերպիչ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ պարոն Լպուտյանը։ Ջերմուկ աշխարհ առողջարանը նույնպես մրցանակներ հանձնեց մրցաշարի առաջատար մասնակիցներին։
Մրցանակներ ստացան նաև 3 մարզիչ, ում սաները ցուցադրեցին լավագույն արդյունքներ։ Նրանց մրցանակն ապահովեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Բազում մրցանակներից անմասն չմնացին արտերկրից ժամանած մեր հայ մասնակիցները։
Մրցաշարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրեցին 

18 տարիքայինում․
   1-ին տեղ՝  Մանուկյան Արտյոմ
   2-րդ տեղ՝  Մանուկյան Ալեքս
   3-րդ տեղ՝  Սարգսյան Աննա

12 տարիքայինում․
   1-ին տեղ՝  Սարգսյան Սարգիս
   2-րդ տեղ՝  Մանուկյան Սևակ
   3-րդ տեղ՝  Մանուչարյան Գագիկ

 

10 տարիքայինում․
   1-ին տեղ՝  Գասպարյան Դավիթ
   2-րդ տեղ՝  Սարգսյան Գոռ
   3-րդ տեղ՝  Հակոբյան Էրիկ


Մրցաշարի ամբողջական արդյունքները կարող եք գտնել հետևելով հղումներին․
   Մինչև 18տ․
   Մինչև 12տ․
   Մինչև 10տ․

Մրցաշարի արդյունքում կարգ լրացրած մասնակիցների անվանացանկը դիտեք այստեղ:
Մրցաշարի ամբողջական ֆոտոշարքը դիտեք մեր facebook-յան էջում կամ մրցաշարի պաշտոնական կայքի ֆոտո բաժնում. jermuk2016.chessacademy.am:

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչ





Developed by 5165m Studio